23 12 2020

4 մլրդ դրամ` Երևանի տրանսպորտային ցանցի բարելավման, 1,1 մլրդ դրամ՝ վերելակների նորոգման համար

4 մլրդ դրամ` Երևանի տրանսպորտային ցանցի բարելավման, 1,1 մլրդ դրամ՝ վերելակների նորոգման համար

Ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2021թ. բյուջեն: Համաձայն բյուջետային հատկացումների` ծավալուն ծրագրեր կիրականացվեն քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում:

Տրանսպորտային համակարգի արդիականացում ծրագրով 4 մլրդ դրամ է նախատեսվել հին տրանսպորտային միջոցները նորերով փոխարինելու համար:

«Վերելակների հիմնանորոգում և պահպանում» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 1.145,6 մլն դրամ: Այս գումարից 1 մլրդ դրամը կուղղվի ևս 100 նոր վերելակների ձեռքբերմանը:

«Աղբահանություն և սանիտարական մաքրում» ծրագրով նախատեսվել է 361,5 մլն դրամ: Այն ներառումէ նաև նոր՝ հատուկ տեխնիկայի, ինչպես նաև կենցաղային թափոնների տարաների ձեռքբերում: «Կանաչ տարածքների հիմնում և պահպանում» ծրագրով նախատեսվել է 3.750,0 մլն դրամ, որից 350 մլն դրամը նախատեսված է տրանսպորտային հատուկ միջոցների ձեռքբերման համար: Ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման, վերանորոգման և պահպանման համար բյուջեից կհատկացվի 3.826,0 մլն դրամ: Սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման համար էլ նախատեսված է շուրջ 600 մլն դրամ:

Պարգևատրման ֆոնդն, ի դեպ, 2021-ի բյուջեով կրճատվել է 50 %-ով. այն կազմում է 1 մլրդ դրամ: 2020թ. ճշտված բյուջեի սեփական եկամուտների նկատմամբ 2021-ի սեփական եկամուտները ավելի են 3.683,5 մլն դրամով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ